Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը պայմանավորվե՞լ են
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 20, 2012 14:04
Նախօրերն կայացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը, ով, ինչպես հայտնի է, խնամիական կապի մեջ է ԲՀԿ նախագահի հետ:
Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել է ԲՀԿ ցուցակը: Հ. Աբրահամյանը դժգոհություն է հայտնել ԲՀԿ ցուցակում ընդգրկվելիք մի շարք մարդկանց վերաբերյալ: Խոսքը վերաբերվում է Հմայակ Հովհաննիսյանին, Երվանդ Բոզոյանին, Անդրանիկ Թեւանյանին եւ Սարգիս Ավետիսյանին:
Հ.Աբրահամյանի բնորոշմամբ` նրանք դարն ապրած քաղաքական «բալաստ» են: Բավականին լուրջ զրույցից հետո Հ. Աբրահամյանին հաջողվել է համոզել Գ. Ծառուկյանին ԲՀԿ համամասնական ցուցակը զերծ պահել այդպիսի մարդկանցից:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` ԲՀԿ-ի համամասնական ցուցակի հրապարակման ուշացումը կապված է կուսակցությունում առկա խժդժություններով ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցնելու համար: Մասնավորապես երկրորդ տեղի համար պայքարում են Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը, իսկ երրորդ տեղի համար` Խաչիկ Գալստյանը եւ նորաթուխ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
