Վթարի է ենթարկվել Իրանից Հայաստան եկող ավտոբուսը. կան զոհեր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 20, 2012 13:54

Իրանից Հայաստան մեկնող ավտոբուսը վթարի է ենթարկվել Իրանի հյուսիսում` Մառանդ քաղաքի մոտ, կան զոհեր, հաղորդում է իրանական Hayeli.net կայքը:

Ըստ մինչ այժմ հայտնի տեղեկությունների, զոհերի թիվը 3-4 է, վիրավորներինը՝ 10:

Երեւան մեկնող «Դիդար սէյրէ գիթի» ընկերությանը պատկանող ավտոբուսի ուղեւորների մեծամասնությունն իրանցիներ են, նրանց մի մասը՝ մոտ 10 մարդ` հայեր:

Զոհերի ինքնությունը դեռ պարզված չէ: Վթարն, ըստ տարածված հայտարարության, պատահել է ավտոբուսի անիվի պայթյունի հետեւանքով:

Զոհերը տեղափոխվել են հիվանդանոց:

Դիտվել է 1687 անգամ:
Print Friendly

Leave a Reply