Երևանի միակ անվճար թանգարանում թռչունները պարում են

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 11, 2009 16:08

untitled7ՀՀ Բնության պետական թանգարանի տնօրեն Կարինե Ղազարյանն ասում է, որ թանգարանն անընդհատ «երկրաշարժերի» մեջ է: «Թռչունների ցուցանմուշներ ունենք պատերին, երբ վերևի հարկում աշակերտները սկսում են պարել, թռչունների թևերը սկսում են շարժվել, և այցելու երեխաներն անգամ վախենում են»,-պատմում է թանգարանի աշխատակից տիկին Ռուզաննան:

Բնության թանգարանն ու Արվեստի դպրոցն արդեն եկար տարիներ դրկիցներ են: Տիգրան Մեծ փողոցում տեղակայված նախկին 73 դպրոցի մասնաշենքի առաջին հարկում թանգարանն է գործում, երկրորդում` թիվ 17 Արվեստի դպրոցը:

Թանգարանը մութ ու ցուրտ տարիներին 12-13 տարի չի գործել. այդ տարիներին շատ նմուշներ են վնասվել. պահպանման ռեժիմները չեն պահպանվել, նմուշները բազմիցս տեղահանվել են, ինչի պատճառով որոշներն անպիտան են դարձել:

2001 թ-ին իրանահայ բարերար Լևոն Ահարոնյանի հովանավորության շնորհիվ վերանորոգված թանգարանը վերաբացվեց, բայց տարածքը փոքր է:

Ղազարյանն ասում է, որ թանգարանի շատ պլաններ չեն իրագործվում միայն տարածքի նեղվածքի պատճառով. «Ընդհանուր ֆոնդում ունենալով 7500 նմուշ` մեծ մասը ցուցադրելու հնարավորություն չունենք: Նկուղը գոնե մերը լիներ»:

Բնապնախարարության լրատվության վարչության պետ Արծրուն Պեպանյանն ասում է, որ առաջիկայում թանգարանի տարածքի մեծացում չեն նախատեսում. «թանգարանն ինչ ծնվել է, տարածքի խնդիր ունի, բայց վերևի հարկում այլ հիմնարկ է, որը հնարավոր չէ վերցնել նախարարության ենթակայության տակ»:

1986-ից բնապնախարարության վերահսկողության տակ անցած Երևանի միակ բնության թանգարանը միակն է նաև, որ անվճար է բոլոր այցելուների համար. տարեկան նախատեսված 9.500 այցելուի փոխարեն այն 18.632 այցելու է ունենում:

Լիլիթ Մխիթարյան

Դիտվել է 5804 անգամ:
Print Friendly

Leave a Reply