Հարկերից խուսափող և կողոպուտ կատարող երիտասարդները կալանավորվել են
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 20, 2012 13:18
Մարտի 19-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Տիգրանյան փողոցի թիվ 21/3 շենքի մոտից բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու, որը ս/թ մարտի 19-ից հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով:
Նրան տեղափոխել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
***
Մարտի 19-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության ծառայողները Իջևանի անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Վահե Վանեսյանին, որը 2011թ. հոկտեմբերի 24-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Վ. Վանեսյանը կալանավորված է:






Facebook
Tweet This
Email This Post
