Հայաստանից` չորս մարմնամարզիկ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 20, 2012 13:18

Հայաստանի չորս մարմնամարզիկներ՝  Արթուր Դավթյանը, Սերոբ Սողոմոնյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը կմասնակցեն մարտի 25-30-ը Կատարում կայանալիք մարմնամարզության աշխարհի գավաթի  խաղարկության մրցաշարին: Այդ ստուգատեսի մասնակիցները պարգևներն են խաղարկելու բազմամարտի առանձին մրցաձևերում: Հայաստանի հավաքականը մրցահարթակ դուրս կբերի թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Սոս Սարգսյանը կլինի ստուգատեսը սպասարկող մրցավարների թվում:

Դիտվել է 807 անգամ:
Print Friendly

Leave a Reply