Հրդեհ մանկապարտեզի տանիքում և անանսագոմում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 20, 2012 13:05


Մարտի 19-ին, ժամը 10.10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում այրվում է Սանահին Սարահարթ թաղամասի թիվ 6 մանկապարտեզի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Գնահատելով ստեղծված իրավիճակն ու հրդեհի բարդության աստիճանը՝ պահանջվել են լրացուցիչ ուժեր: Սպիտակ ու Վանաձոր քաղաքների և Օձուն գյուղի հենակետի հրշեջ-փրկարարական ջոկատներից դեպքի վայր է մեկնել մեկական մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև մեկ ջրատար` Ալավերդու քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ բաժնից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.20-ին, մարվել՝ 12.00-ին:

Այրվել են մանկապարտեզի տանիքի փայտե կառուցվածքները` 220 քմ մակերեսով:

 


Մարտի 19-ին, ժամը 14.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.02-ին, մարվել` 15.46-ին:

Այրվել է Թ. Հովհաննիսյանին պատկանող անասնագոմի տանիքը` 45 քմ մակերեսով և այնտեղ կուտակված շուրջ 1,5 տոննա անասնակերը:

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply