Առջևում ռեգբիի եվրոպական ստուգատեսն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 20, 2012 13:03

Հայաստանի ռեգբիի ազգային հավաքականը ապրիլի 7-ին կմեկնարկի ռեգբիի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Այն  մրցակցի խաղադաշտում ուժերը կչափի Անդորրայի թիմի հետ:

Ապրիլի 14-ին և 28-ին Հայաստանի թիմը սեփական հարկի տակ խաղալու Է համապատասխանաբար Շվեյցարիայի և Սերբիայի թիմերի հետ, իսկ մայիսի 12-ին Սլովենիայում` այդ երկրի ռեգբիի ազգային հավաքականի հետ:

Հայաստանի թիմի կորիզը կազմում են ֆրանսահայ մարզիկները, թիմ հրավիրված  25 խաղացողների թվում են նաև հայաստանցի 7 ռեգբիստներ:

Հայաստանի ռեգբիի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն Է Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակից Լորան Հայրապետյանը:

Դիտվել է 683 անգամ:
Print Friendly

Leave a Reply