«Էրեբունին» խայտառակ մրցելույթներ ունեցավ Ռումինիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 5, 2009 15:31

ՌումինիաՌումինիայում կայացած ֆուտզալի ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության երկրորդ խմբային մրցաշարի վերջին հանդիպումում ևս Երևանի «Էրեբունին» պարտվեց. մերոնք 0:9 հաշվով զիջեցին Հոլանդիայի «Մարլեն» թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչները մինչ այդ 0:5 և 1:9 հաշիվներով պարտվել էին Վրաստանի «Իբերիա» և Ռումինիայի «Դեվա» ակումբներին: Այսպիսով, «Էրեբունին» 3 խաղում մրցակիցների դարպասը խփեց միայն 1 գնդակ և սեփականն ընդունեց 23-ը և այդպես էլ ոչ մի միավոր չվաստակելով` եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

Պայքարը շարունակելու իրավունք ստացան «Իբերիան» և «Մարլենը»:

Դիտվել է 833 անգամ:
Print Friendly

Leave a Reply