ՀՀԿ-ն 20 րոպե ընդմիջում վերցրեց. կրկին քվորման խնդի՞ր

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 20, 2012 12:49

Այսօր Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկից անմիջապես հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց։  Ներկա պահին Հանրապետականը խմբակցության նիստ է գումարել:

Ընդմիջումից հետո պետք է քվեարկության դրվի վիճահարույց օրինագծերից մեկը՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը:

Ընդմիջում վերցնելու պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն հավանաբար դա կապված է քվորում ապահովելու հարցի հետ. ինչպես հայտնի է, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունն» այդ օրինագծի քվեարկությանը չեն մասնակցելու, և ՀՀԿ-ն քվորում ապահովվելու խնդիր ունի:

Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply