ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում են
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 5, 2009 14:20
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրատկեն, Յուրի Մերզլյակովը և ԵԱՀԿ–ի նախագահի հատուկներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այցով մեկնել են Բաքու:
Այցի շրջանակներում այսօր նրանք հանդիպում կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Ֆրանսիայից Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն լրագրողներին հայտնել Է Հայաստանում անցկացված կառուցողական հանդիպումներիմասին: «Մենք շատ կառուցողական հանդիպումներ ունեցանք Երեւանում, որոնց մասին կտեղեկացնենք Բաքվում կայանալիք զրույցներից հետո»,-ասել Է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդել Է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլխան Պոլուխովը, Ադրբեջանհամանախագահների այցի ընթացքում քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման նորացված մադրիդյան սկզբունքները:






Facebook
Tweet This
Email This Post
