Մյանմայի 3 բնակիչ զոհվել է Երկրորդ աշխարհամարտից մնացած ռումբի պայթյունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2012 11:05

Զոհերի մեջ 12 տարեկան երեխա կա:

Ողբերգությունը կատարվել է Մյանմայի (նախկին Բիրմա) Մանդալայ քաղաքում, որը 1942-1945-ին շրջափակել էին ճապոնական զորքերը: Մարդիկ զոհվել են գտած ռումբը մասերի բաժանելու փորձի ժամանակ:

Սա առաջին դեպքը չէ. 2011-ին Ռաքհայն շրջանի 7 բնակիչ զոհվեց այն պահին, երբ փորձում էր ռումբը ջրից դուրս բերել:

Դիտվել է 909 անգամ:
Print Friendly

Leave a Reply