Բելառուսի իշխանությունները մեկնաբանել են Կոնովալովի ու Կովալյովի մահապատիժը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2012 10:50

Բելառուսի Գերագույն դատարանն առաջին անգամ մեկնաբանություն է արել Կոնովալովի ու Կովալյովի մահապատժի առիթով, որն ի կատար է ածվել մարտի 17-ին:

Մասնավորապես, Բելառուսի Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Վալերի Կալինկովիչը բելառուսական ԶԼՄ-ների թղթակիցներին հայտարարել է, որ Մինսկի մետրոյում իրականացված ահաբեկչության մեղավորների մահապատիժն ի կատար է ածվել «առանց ավելորդ հապճեպության, բոլոր նորմերի համաձայն»:

2011-ի ապրիլի 11-ին «Օկտյաբրսկայա» մետրոյում կատարված ահաբեկչության հետևանքով զոհվեց 15 մարդ, 300-ն էլ վնասվածքներ ստացան:

Դմիտրի Կոնովալովի ու Վլադիսլավ Կովալյովի նկատմամբ կիրառված մահապատիժն աշխարհում լուրջ վիճաբանությունների պատճառ դարձավ:  ԵՄ-ի երկրների քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները հանդես եկան քննադատությամբ, զանգվածային ցույցեր եղան, առաջարկվեց նոր պատժամիջոցներ կիրառել:

Դատավճռի արդարության վերաբերյալ  իր կասկածներն է հայտնել  նաև Վլադիսլավի մայրը, որը  մարտի 16-ին փոստով է ստացել ծանուցումն այն մասին, որ որդու նկատմամբ մահապատիժն ի կատար է ածվել: Գերագույն դատարանը կարծում է, որ մահապատիժը ժամանակին է ի կատար ածվել, քանի որ դատավճիռը կայացվել էր անցած տարվա նոյեմբերի 30-ին, իսկ նախագահը նրանց չներելու հրամանը ստորագրել է մարտի սկզբին:

Կալինկովիչը հիշեցրել է նաև, որ մահապատիժը միջազգային իրավունքով արգելված չէ ու այն դեռևս կիրառվում է ԱՄՆ-ում, Չինաստանում  ու որոշ այլ երկներում:

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply