Ֆրանսիայում գրանցվել է նախագահի 10 թեկնածու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2012 10:28

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ Ժան Լուի Դեբրեն հայտարարել է, որ նախագահի պաշտոնի համար երկրում գրանցված 10 թեկնածու կա:

Բացի երկրի գործող նախագահ Սարկոզիից, այդ տեղի համար կպայքարեն Սոցիալիստական կուսակցության նախագահ Ֆրանսուա Օլլանդը, Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լե Պենը, կենտրոնամետ  Ֆրանսուա Բայրուն, չափավոր ձախ ուժերի ներկայացուցիչ Ժան Լյուկ Մելանշոն, տրոցկիստ Նաթալի Արտոն և Ֆիլիպ Պուտուն` Նոր հակակապիտալիստական կուսակցության առաջնորդը, աջ քաղաքական սպեկտրի նախագահ Նիկոլա Դյուպոն-Էնյանը և «Համերաշխություն և առաջխաղացում» կուսակցության հիմնադիր Ժակ Շեմինադը:

Պաշտոնապես նախընտրական մրցավազքը սկսվում է մարտի 20-ից: Այդ պահից սկսած, զանգվածային լրատվության ազգային միջոցները յուրաքանչյուր թեկնածուին հավասարաչափ եթերաժամ կտրամադրեն:

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply