Հոգեկան հիվանդ հայրը բռնաբարել է 7-ամսական դստերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2012 10:11

ՌԴ-ի Մարի Էլի Զվենիգովսկ շրջանում բռնության է ենթարկվել 7-ամսական փոքրիկը:

Գործ է հարուցվել Կոկշայսկ գյուղի 25-ամյա բնակչի նկատմամբ: Կասկածյալը տուժած երեխայի հայրն է: Տղամարդը մանկուց  2-րդ կարգի հաշմանդամ է` հոգեկան հիվանդ ու հաշվառման մեջ է  շրջանային հիվանդանոցի հոգեբույժի մոտ:

Ոստիկանության վարկածի համաձայն, մարտի 11-ին աղջկա հայրը որոշ ժամանակ մենակ է եղել տանը ու  ոչ սթափ վիճակում սեռական բնույթի  գործողություն  կատարել իր 7-ամսական դստեր նկատմամբ:

Ներկայումս երեխան հիվանդանոցում է, բարեբախտաբար նրա  վիճակը տագնապալի չէ: Կասկածյալը գտնվում է հսկողության տակ: Այժմ հարց է դրված երեխայի ծնողներին ծնողական իրավունքից զրկելու վերաբերյալ, քանի որ ընտանիքն անբարեկեցիկ է համարվում ու պստիկը հաճախ է մնում առանց հսկողության:

Դիտվել է 1269 անգամ:
Print Friendly

Leave a Reply