Իտալիայում հարկային սկանդալ է բռնկվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2012 9:56

Իտալիայի հարկայի ծառայության աշխատակիցները միջազային «Ժանգոտ մետաղ» հատուկ գործողության  ժամանակ ձերբակալել են 47 մարդու, այդ թվում և 16 դատավորի: Բոլորը կասկածվում են մաֆիոզների հետ կապեր ունենալու մեջ:  Գործողության  ժամանակ հայտնաբերվել է ավելի քան 1 մլրդ եվրո եկամուտ, որի ծագումը ձերբակալվածները դժվարանում են բացատրել:

Հիմնական  գործող կասկածյալը «Ռագոստա» ընկերությունն է, որի հետաքրքրությունների ոլորտում անշարժ գույքն է ու պողպատաձուլական արդյունաբերությունը: Պաշտոնական ֆինանսական հաշվետվությունից դատելով`  ընկերության տարեկան շրջանառությունը կազմել է 200 մլն եվրո, սակայն հետախուզման ժամանակ օպերատիվ խմբի աշխատակիցներն անհամեմատ շատ մեծ գումարներ են հայտնաբերել:

Հատուկ գործողությունը  ոչ միայն Իտալիայում է իրականացվել, այլև հարևան Շվեյցարիայում, Բելգիայում ու Լյուքսեմբուրգում:

Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply