Ճապոնիայի կայսերը կրկին վիրահատել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2012 9:41

Այսօր Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին կրկին վիրահատել են` թոքերից հեղուկը դուրս բերելու նպատակով: 78-ամյա միապետը փետրվարին անոթային վիրահատություն էր տարել ու վերականգնողական կուրսի ժամանակ բողոքում էր դժվարացած շնչառությունից: Բժիշկները բացատրեցին, որ դա թոքերում հեղուկի մեծ քանակի պատճառով է ու լրացուցիչ վիրահատություն կատարեցին:

Սկզբում բժիշկները հույս ունեին, որ մնացած հեղուկն ինքն իրեն կներծծվի, սակայն   ստացվեց այնպես, որ կրկնակի վիրահատության կարիք եղավ: Հիմա նրանք նշում են, որ միապետի առողջությունը բավարար է, երկարատև հոսպիտալացում  չի պահանջվի ու հույս ունեն, որ կայսրն իր պարտականություններին կանցնի շուտով:

Չորեքշաբթի օրն արդեն նա հանդիպում ունի Քուվեյթի էմիրի` շեյխ Սաբահ ալ-Ահմեդ աս Սաբահի հետ:

Դիտվել է 1221 անգամ:
Print Friendly

Leave a Reply