ԱՄՆ-ում ծաղկել է դիածաղիկը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 20, 2012 9:22

Կոռնելի համալսարանի փորձարարական ջերմոցում ծաղկել է դիածաղիկը: Ամորֆոֆալուս տիտանիումի (Amorphophallus Titanium) քաշը 100 կգ է, ծաղկի պսակի տրամագիծը` 3 մ:

Սա աշխարհում ամենախոշոր ծաղիկն է, որի ծաղկումը միշտ էլ իրադարձություն է, քանի որ դրա համար երբեմն պետք է 100 տարի սպասել:

Բնության մեջ ծաղիկն ինչ որ ժամանակ աճել է Սումատրայում, սակայն   տարօրինակ տեսքի ու քայքայման հոտ հիշեցնող «բույրի» պատճառով աբորիգենները վերացրել են այն` անվանելով «դիածաղիկ», «օձի արմավենի», «վուդուի շուշան»:

Ի դեպ, ծաղկման ժամանակ այն իսկապես էլ  քայքայվող մսի   տեսք է ունենում, իսկ ջերմությունը, ինչի պատճառով հոտն ակտիվորեն տարածվում է, մարդու մարմնի ջերմաստիճանին  հավասար է և հետաքրքրական է, որ փոշոտման համար գարշահոտը գրավում է բացառապես լեշերով սնվող միջատներին:

Կոռնելի բուսաբանական այգին ուղիղ հեռարձակում է իրականացնում. չէ որ այդ հսկայի կյանքն ընդամենը 2 օր է տևում:

Կոռնելի համալսարանի բուսաբանական այգին ծաղիկը տնկել է 2002-ին,  այն ծաղկել է հիմա` ուղիղ 10 տարի անց:

Բազելի դիածաղիկը ծաղկեց անցած տարի` տնկելուց 75 տարի անց, երբ կծաղկի հաջորդ անգամ, ոչ ոք չի փորձում գուշակել: Հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում այն դիտելու: Ասում են, որ դիածաղկից տարածվող հոտը վառած շաքարի, հոտած ձկան ու քայքայվող մսի միախառում է հիշեցնում: Ողջ աշխարհում գրանցվել է  դիածաղկի ծաղկման ընդամենը 134 դեպք:

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply