Հրդեհ` «Ալեն-Էլեն» ժամանցային կենտրոնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 20, 2012 7:34

Մարտի 20-ին, ժամը 01.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «Ալեն-Էլեն» ժամանցային կենտրոնի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.31-ին, մարվել` 01.35-ին: Հյուրանոցի երկրորդ հարկում այրվել է 4 սենյակ՝ գույքով և միջանցքը՝ մոտ 200 քմ:

Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն են տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ1981 թ. ծնված Նարիման Սալենիպուրը, 1980 թ. ծնված Ալիռեզա Մինային և 1982 թ. ծնված Ահմեդ Փոլադբուզը:

1987 թ. ծնված Նատիսե Քոնզադին, 1980 թ. ծնված Զահրո Ասադը, 1988 թ. ծնված Նազդե Նեմալը, 1981 թ. ծնված Գարիուսի Մարիամը, 2002 թ. ծնված Հուսեին և 2008 թ. ծնված Ֆաթիմա Թայլիները և ՀՀ քաղաքացի, 1978 թ. ծնված Վահե Միրաքյանը ծխահարվել են և տեղումստանալով առաջին բուժօգնություն (պարամեդիկների կողմից)՝ տեղափոխվել են «Արմենիա» և «Մուրացան» բժշկական կենտրոններ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանր:

Դիտվել է 763 անգամ:
Print Friendly

Leave a Reply