Ածելիով կտրել է արյունատար անոթները, որպեսզի օգնի մեռնող ընկերոջը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 20, 2012 7:09


Երևանի թիվ 6 հացի գործարանի մոտ շաբաթ օրը տղամարդու դիակ է հայտնաբերվել: Այդ մասին հաղորդում ստացվել է ոստիկանության Մալաթիայի բաժնում` շտապօգնության ենթակայանից, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Մեկնած օպերատիվ խումբը Օտյան փողոցի թիվ 16/52 տան մոտ հայտնաբերել է անձը չպարզված, մոտ 45-50 տարեկան տղամարդու դիակ` նախաբազուկների մասերում կտրած վերքերի հետքերով:

Պարզվել է, որ նա Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բնակիչ, 1965 թ. ծնված Էդվարդ Հովհաննիսյանն է, որը մարտի 18-ին, ժամը 01.00-ի սահմաններում, իր ծանոթ, 1972 թ. ծնված Արա Խ.-ի հետ միասին, վերջինիս տան առաջին հարկում գտնվող ավտոտնակում, ներարկվելու եղանակով օգտագործել է դեռևս չպարզված թմրամիջոց, որից հետո Է. Հովհաննիսյանը վատ է զգացել և Արա Խ.-ն նրան փրկելու նպատակով ածելիով կտրել է նախաբազուկների արյունատար անոթներն ու անզգուշությամբ պատճառել մահ, որից հետո Արա Խ.-ն Էդվարդ Հովհաննիսյանի դին տեղափոխել և թողել է Օտյան փողոցի թիվ 16/52 տան բակում:

Նույն օրը ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգքրի 109 հոդվածի (Անզգուշությամբ մահ պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 801 անգամ:
Print Friendly

Leave a Reply