Սահմանին զոհված զինծառայողը գումարտակի հրամանատար էր, մայոր. նա հիվանդանոցում ապրել է ընդամենը 5 րոպե

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 19, 2012 22:29

Հայաստանի Տավուշի մարզի սահմանային դիրքերում, այսօր` մարտի 19-ին, հակառակորդի գնդակից սպանված 35-ամյա Արտակ Շահբազյանը, հրազենային վնասվածք ստանալուց հետո, Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոց տեղափոխվելիս արդեն եղել է հոգեւարքի մեջ: Այս մասինNEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում նշեց Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանը:

«Նա ստացել էր կրծքավանդակի ձախ կեսի հրազենային միջանցիկ թափանցիկ վիրավորում: Քանի որ հիվանդը արագ մահացավ, չկարողացանք պարզել, թե էլ ինչն էր վնասված»,-ասաց նա, հավելելով. «Ներքին թափանցիկ վիրավորում, հոգեւարքային վիճակ, տրավմատիկ-հեմոռագիկ շոկ ծանր աստիճանի»:

Աշոտ Գյոզալյանի փոխանցմամբ, 35-ամյա տղամարդն այդ վիճակում կարողացել է հիվանդանոցում ապրել 5 րոպե:

Հիշեցնենք, որ այսօր` մարտի 19-ին, ժամը 14:20-ի սահմաններում  Տավուշի մարզի սահմանային դիրքերում հակառակորդը խախտելով հրադադարի ռեժիմը, դիպուկահարի կողմից արձակված կրակոցով մահացու վիրավորվել էր Արարատ քաղաքի բնակիչ, 35-ամյա Արտակ Շահբազյանին, ով հիվանդանոցում ստացած վնասվածքից րոպեներ անց մահացել էր:

Նշենք, որ Արտակ Շահբազյանը գումարտակի հրամանատար էր, կոչումով` մայոր:

Դիտվել է 1601 անգամ:
Print Friendly

Leave a Reply