Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին առաջադրվեց Լյովա Խաչատրյանի դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 19, 2012 18:25

Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին` Տիգրան Տեր-Պետրոսյանը այսօր` մարտի 19-ին իր թեկնածությունն է առաջադրել Երեւանի թիվ 12 ընտրատարածքում: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ինքը` Տիգրան Տեր-Պետրոսյանը:

Վերջինս ավելի վաղ մեզ հայտնել էր, որ առաջադրվելու է թիվ 11, 12 եւ 13 ընտրատարածքներից որեւէ մեկում:

Այս պահի դրությամբ, տվյալ ընտրատարածքում առաջադրվել է ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ում թեկնածությունը սատարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Տվյալ ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն են հայտնել նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն ու լրագրող Գոհար Վեզիրյանը: Հայաստանի հանրապետական կուսակցությունն այդ ընտրատարածքում որեւէ թեկնածու չի առաջադրել:

Տիգրան Տեր-Պետրոսյանը նշեց, որ Անահիտ Բախշյանի եւ Գոհար Վեզիրյանի առաջադրվելու մտադրության մասին իմացել է մամուլից: Նա նաեւ խոստացավ ընտրապայքարի վերաբերյալ բոլոր հարցերին պատասխանել առաջիկայում` գրանցվելուց հետո:

Դիտվել է 889 անգամ:
Print Friendly

Leave a Reply