Վանաձորի սրճարանում զանգվածային թունավորման կապակցությամբ հարուցվեց քրեական գործ

Օրվա լուր | | October 5, 2009 13:42

Վանաձոր

Լոռու մարզի դատախազությունը քրեական գործ է հարուցել Վանաձորում արձանագրված սննդային թունավորումների դեպքերի կապակցությամբ:

Պարզվել է, որ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի  «Մաքս-Բուրգեր» սրճարանի աշխատակիցները խախտել են սանիտարահամաճարակային կանոնները, որի հետևանով 30 քաղաքացիներ թունավորվել են և տեղափոխվել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց:

Սրճարանի գործունեությունը դադարեցվել է:

ՀՀ առողջապահության նախարարության սանիտարահամաճարակային ծառայության մասնագետների մասնակցությամբ կատարվել է զննություն, այժմ ուսումնասիրվում են սննդի նմուշները:

Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժինը:

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply