Նախկին հոգևորականը համացանցում հավատացյալների համար սեքս-շոփ է բացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2012 17:22

Նիդեռլանդներում նախկին հոգևորականն ու  սեքսի հարցերով գործող փորձագետը բացել է  ինտիմ ապրանքների խանութ:

Նախկին պաստոր Մարկ Անգենետիի կարծիքով, իր խանութը քրիստոնյաներին կօգնի մեղքի ու ամոթի զգացումից ձերբազատվել ու գիտակցել, որ հավատացյալները չպետք է ամաչեն սեքսի  թեմայով քննարկումներից:

Liefdestuin (Սիրո այգի) անվանումով կայքի այցելուները ոչ միայն կարող են ինտիմ ապրանք պատվիրել խելամիտ փաթեթավորմամբ, այլև ծանոթանալ ուսուցանող ու ճանաչողական նյութերին: Ընդ որում, կայքը լրիվ զերծ է էրոտիկ ու պոռնոգրաֆիական նկարներից ու տեքստային նյութերից:

Ինչպես հայտնում է նախկին հոգևորականը,  արդեն պատվերներ է ձևակերպել: Նախագիծն ունի նաև  քննադատներ, ովքեր կարծում են, որ նման խանութի բացումը վիրավորական է:

Սա առաջին խանութը չէ նմանատիպ բովանդակությամբ. 2010-ին Նիդեռլանդներում սեքս-շոփ էր բացվել մահմեդական զույգերի համար:

Դիտվել է 1325 անգամ:
Print Friendly

Leave a Reply