Հայաստանում ձերբակալվել է աֆրիկացիներից կազմված հանցավոր խումբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 19, 2012 17:09

Ոստիկանության քրեական հետախուզության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, Արմավիրի մարզի Թաիրով գյուղում հայտնաբերել եւ ձերբակալել են օտարերկրյա քաղաքացիներից կազմված հանցավոր խումբ:

Նշված անձինք Լիբերիայի, Կոտ Դի Վուարի եւ Նիգերի 5 քաղաքացիներ են: Օտարերկրացիները բերման են ենթարկվել առանձնապես խոշոր չափերի հասնող խարդախություն կատարելու համար: Նրանց բնակության վայրում ոստիկանները հայտնաբերել եւ առգրավվել են չհրկիզվող պահարան, 1.500 դոլլար եւ սեւ գույնի հատուկ քիմիկատ:

Պարզվել է, որ հանցավոր խումբը քաղաքացիներին համոզել է, թե իբր այդ նյութի օգնությամբ հնարավոր է ստանալ իրականից չտարբերվող ամերիկյան դոլար, եւ ընթացիկ ծախսերը հոգալու համար նախապես գումար է պահանջել: Ըստ նախնական տեղեկության, աֆրիկյան պետությունների քաղաքացիներից կազմված հանցախումբը նման եղանակով կարողացել է կորզել ավելի քան 4 մլն ամերիկյան դոլլար:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Yerkirmedia.am

Դիտվել է 873 անգամ:
Print Friendly

Leave a Reply