Դամասկոսում կրկնակի ահաբեկչության հետեւանքով վիրավորվել են սիրիացի 5 հայեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2012 16:39

Դամասկոսում կրկնակի ահաբեկչության հետեւանքով վիրավորվել են սիրիացի 5 հայեր: Այս մասին հայտնում է Nouvelles d`Arménie-ն` վկայակոչելով սեփական աղբյուրներին: Ըստ հրատարակության տվյալների` նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ինչպես հայտնել էր NEWS.am-ը, մարտի 18-ին սիրիական Հալեպ քաղաքում ահաբեկչության հետեւանքով հայուհի էր զոհվել: Հալեպում Հայաստանի գլխավոր դեսպանությունը հաստատել է, որ Սուլեյմանիա քրիստոնեական թաղամասում ահաբեկչության հետեւանքով զոհվել է Սիրիայի քաղաքացի հայազգի Արաքս Պետրոսյանը:

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply