Քաղաքապետարանում քննարկվել են «Արի տուն» ծրագրի հետ կապված հարցեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 19, 2012 15:56

«Արի տուն» ծրագրի շրջանակում այս տարի ևս Երևանը կհյուրընկալի սփյուռքից ժամանած պատանինների և երիտասարդների: Քաղաքապետարանի աշխատակազմի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ «Արի տուն» և այլ ծրագրերի շուրջ հարցեր են այսօր քննարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Վերջին տարիներին «Արի տուն» ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես դրսում բնակվող մեր պատանի հայրենակիցների, այնպես էլ մայրաքաղաքի դպրոցականների շրջանում: Մենք պատրաստակամ ենք համագործակցելու և քաղաքապետարանի լիազորութունների շրջանակում աջակցելու նախարարության ծրագրերին»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին պատրաստակամության համար`Հրանուշ Հակոբյանը կարևորել է վարչական շրջանների դերն ու աջակցությունը երեխաների հյուրընկալման և առօրյայի հետաքրքիր կազմակերպման գործում:

«Ծրագիրը մեծ ոգևորություն է առաջացրել սփյուռքում: Մենք շնորհակալ ենք մայրաքաղաքում բնակվող այն բոլոր ընտանիքներին, որոնք ցանկություն են հայտնում հյուրընկալել երեխաներին»,-նշել է Հրանուշ Հակոբյանը:

Ծրագրի իրականացման նպատակով կձևավորվի համատեղ աշխատանքային խումբ:

Երևանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու սփյուռքի նախարարը քննարկել են նաև «Իմ Հայաստան» խորագրով մշակութային փառատոնի կազմակերպչական հարցեր, որի շրջանակում ամռանը նախատեսվում են բացօթյա համերգային ծրագրեր մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply