Ոստիկանները սպանել են դիվանագետի դստերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2012 15:18

Հարավամերիկյան երկու երկրներ օտարերկրյա դիվանագետի  դստեր դաժան  ու չարդարացված սպանության առիթով հայտնվել են միջազգային սկանդալի կենտրոնում:

Վենեսուելայի ոստիկանները սպանել ենՉիլիի  դիվանագիտական դեսպանորդի 19-ամյա դստերը`  Կարեն Բերենդիկեին: Հայտնի է, որ Մարակայբո քաղաքի ոստիկանության սպաները կրակ են բացել այն ավտոմեքենայի ուղղությամբ, որում Կարենն էր իր ավագ եղբոր ու մի երիտասարդի հետ (ականատեսները վկայում են, որ երիտասարդները ճանապարհային ոստիկանի պահանջով չեն  դադարեցրել ընթացքը):

Կատարվածը  առիթ է դարձել, որ  կրկին բարձրացվի Վենեսուլայում ոստիկանների ծառայողական իրավասությունները չարաշահելու հարցը: Ոստիկանները ձերբակալված են: Հետաքննությունը, որը վերահսկվում է Վենեսուելայի  քաղաքական գերագույն ղեկավարության կողմից, շարունակվում է:

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply