Հայաստանում այս պահին շատ են չկողմնորոշված ընտրողները. hոգեբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 19, 2012 15:16

Հայաստանում ընդհանուր ընտրազանգվածը դեռ չի կողմնորոշվել, թե մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում ում օգտին է քվեարկելու, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը:

«Հասարակությանն այսօր հետաքրքրում են սերիալները, ինչը խոսում է այն մասին, որ զվարճանքի և հույսի հույզերն են գերակշռում: Ընտրութունների հետ տրամադրության ցուցանիշները երեքն են` բացասական, դրական և չեզոք»,- ասաց Հրանտ Ավանեսյանը:

Նրա կարծիքով՝ դրական տրամադրություններն առկա են միմիայն քաղաքական գործիչների մոտ, որոնք խոսում են նաև դրական քայլերի մասին` հաղթանակ տանելու համար, իսկ հանրությունն ունի շատ լուրջ դժգոհություններ:

Ըստ հոգեբանի՝ Հայաստանի քաղաքական մոդելը յուրօրինակ է և տարբերվում է մյուսներից: «Հասարակության առողջացման համար պետք է անել կանխարգելիչ միջոցառումներ, որը պայմանավորված է յուրաքանչյուր անձով»,- ասաց Հրանտ Ավանեսյանը:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանն էլ նշեց, որ հեռուստատեսությունը մնում է տեղեկատվության և մարդկանց վրա ազդեցություն թողնելու հիմնական միջոցը:

«Այն մարդիկ ովքեր օգտվում են արբանյակային հեռուստատեսւոթյունից, նրանք չեն դիտում մեր տեղական լրատվամիջոցների թողարկումները»,- ասաց Թդգար Վարդանյանը:

Tert.am

Դիտվել է 714 անգամ:
Print Friendly

Leave a Reply