Հրազդան քաղաքում երեք բնակիչ, իսկ Նոր Նորքում երեք երեխա են թունավորվել շմոլ գազից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 19, 2012 14:04

Մարտի 18-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Հրազդան քաղաքի 3 բնակիչներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, տան ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազի արտահոսքից:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 17-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Նորքի 4-րդ զանգվածի բնակարաններից մեկի 1, 2 և 16 տարեկան երեխաներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տան լոգարանում` ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 770 անգամ:
Print Friendly

Leave a Reply