Վիետնամում Կետսանա փոթորիկի զոհ է դարձել 163 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 5, 2009 11:29

Վիետնամում Կետսանա փոթորկի զոհերի թիվը հասել է 163-ի, ևս 17 մարդ անհետ կորած է համարվում:

Նախնական տվյալներով` փոթորկի պատճառած նյութական վնասը գերազանցում է 600 մլն դոլարը: Բնության աղետից հատկապես շատ են տուժել Կոնտում, Կուանգնամ, Բինդին, Կուանգնգայ նահանգները: Այս բնակավայրերում ամբողջությամբ ավերվել են շուրջ 6 հազար բնակարաններ, ավելի քան 340 հազար տուն լուրջ վնասվածքներ է ստացել: Ավերվել են նաև էլեկտրահաղորդիչ գծերը:

Տուժել է նաև գյուղատնտեսությունը. 70 հազար հեկտար ցանքատարածություն հեղեղատների տակ է մնացել:

Ներկայումս աղետից տուժած վայրերում իրականացվում են վերականգնողական աշխատանքներ:

Դիտվել է 2389 անգամ:
Print Friendly

Leave a Reply