Երեք ավտոպատահարէ`հինգ վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 19, 2012 13:50

Մարտի 18-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Սարալանջի նորակառույց ճանապարհին իրար են բախվել «Միցուբիշի» և «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 18-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 11-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի վարորդը, ուղևորը և «ԳԱԶ-3110»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 17-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ՎԱԶ 21723» մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում բախվել է մայթեզրին կայանված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին:
Վթարի հետևանքով «ՎԱԶ 21723»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 795 անգամ: