Թաիլանդում շրջվել է մարդատար գնացքը. զոհվել է 8 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 5, 2009 11:22

Թաիլանդում մարդատար գնացքը դուրս է եկել երկաթգծից. առնվազն 8 մարդ զոհվել է և 50-100-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Գնացքը, որի 15 վագոններից 10-ը դուրս են եկել երկաթգծից, ուղևորներին Թաիլանդի հարավային Տրանգ նահանգից մայրաքաղաք Բանկոկ էր տեղափոխում: Պատահարը տեղի է ունեցել Հուահին քաղաքից 13 կմ հարավ:

Իրականացվում է հետաքննություն` պարզելու վթարի պատճառները: Թաիլանդի իշխանությունները հայտարարել են, որ վթարի պատճառ կարող են լինել վերջերս տեղացած հորդառատ անձրևները:

BBC-ն հաղորդում է, որ շրջված գնացքներում դեռևս կարող են լինել ուղևորներ, ուստի դեռևս շարունակվում են  որոնողական աշխատանքներ:

Երեկ էլ կրկին Թաիլանդում` Բանկոկից հյուսիս, շրջվել էր ցեմենտ տեղափոխող բեռնատար գնացքը. հնարավոր զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան:

Դիտվել է 2644 անգամ:
Print Friendly

Leave a Reply