Ըստ Նալբանդյանի` Ադրբեջանն իրարամերժ հայտարարություններ է անում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 11, 2009 16:03

nalb«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սանկտ Պետերբուրգում հունիսի 4-ին կայացած հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի նախագահին մոտ կանգնած շրջանակների վերջին հայտարարությունները վկայում են, որ այդ երկրի քաղաքական վերնախավում տարաձայնություններ կան»,-ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախարարն ասել է, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո երկու երկրների նախագահների հանձնարարությամբ իրենք հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և հայտատարել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:

«Հայտարարեցինք, որ մենք ընթանում ենք առաջ, մոտակա ժամանակահատվածում հնարավոր է կայանա նոր հանդիպում նախագահների միջև: Հայաստանի և Ադրբեջանի նախարարների ներկայացրած տպավորությունը կրում էր դրական բնույթ»,-հիշեցրել է Նալբանդյանը: Ըստ նրա` այն, որ Ադրբեջանի նախագահի շրջապատն իրարամերժ հայտարարություններ է անում, այնպիսի տպավորություն է ստեղծում, թե աջ ձեռքը չգիտի` ձախն ինչ է անում կամ հենց այդ շրջապատում տարաձայնություններ կան:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ կարգավորման գործընթացում ներգրավված անձինք խորհուրդ են տալիս ուշադրություն չդարձնել այդ հայտարարություններին, որոնք անլուրջ են:

Դիտվել է 1562 անգամ:
Print Friendly

Leave a Reply