Կոտրվածք ունեցող քաղաքացուն փրկարարները 5,5 կմ պատգարակով են տարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 19, 2012 12:40

Մարտի 17-ին, ժամը 15.04-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի բնակիչ Շ. Ղուկասյանին նախաբազկի կոտրվածքի նախանշանով պետք է տեղափոխել հիվանդանոց և ճանապարհի անանցանելիության պատճառով, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ապարանից «ՈՒՐԱԼ ԱՏ» մակնիշի ավտոմեքենայով օգնության է մեկնել 9 հրշեջ-փրկարար: Հասնելով Հարթավան գյուղի վերջնամաս, ճանապարհի անանցանելիության պատճառով, հրշեջ-փրկարարները ճանապարհի մնացած 5,5 կմ շարունակել են ոտքով:

1952 թ. ծնված Շահանդուխտ Ղուկասյանին հրշեջ-փրկարարները պատգարակով հասցրել են Հարթավան գյուղ, որտեղ Ապարանի շտապօգնության աշխատակիցների կողմից ստանալով առաջին բուժօգնություն` տուժածը մասնավոր ավտոմեքենայով տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Դիտվել է 727 անգամ:
Print Friendly

Leave a Reply