Փլուզում Վայքում. վնասվել է զորամասը սնուցող գազատար խողովակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 19, 2012 12:34

Մարտի 17-ին, ժամը 15.39-ին Վայքի գազի ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Վայքի Շահումյան փողոցի հեղեղատարի վրայով անցնող կամրջի ծածկի սալը` վնասելով քաղաքի զորամասը սնուցող գազատար խողովակը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում փլուզվել է հեղեղատարի վրայով անցնող կամրջի ծածկի սալը` 120 x 600 սմ չափով` վնասելով 100 մմ տրամագծով գազատար խողովակը:

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են փլուզված սալը և իրականացրել հերթապահություն` մինչ աշխատանքների ավարտը:

 

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply