Հավկիթի թանկությունը ստիպել է չեխերին հավաբուծության մասին մտածել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2012 12:07

Չեխիայի քաղաքներում հավկիթի թանկությունը ստիպել է լրջորեն մտածել տան պատշգամբներում հավ պահելու մասին:

Դինինի հավաբուծական ֆերմայում երկու օրում իրացվել է 18 հազար ճուտ: Համեմատության համար բերվում է նախորդ տարվա տվյալը,երբ ֆերման  մեկ շաբաթում վաճառեց  ընդամենը 7 հազար ածան հավ:

Չեխիայի խանութներում ձուն թանկացել է 100%-ով, ինչը և տանը հավ պահելու գաղափարն է ծնել: Ֆերմաներում հավի համար հերթ են կանգնում կիլոմետրերով: «Մարդիկ հերթերում հարաբերություններ են պարզում, վիճաբանում,  նույնիսկ ոստիկանություն է հրավիրվել»,- գրում է տեղական հրատարակությունը:

Ֆերմայում հերթ են զբաղեցնում ոչ միայն Բուդեյովիցի, այլև  այս տնտեսությունից հարյուրավոր կմ հեռավորության վրա  գտնվող այլ քաղաքներից: Ածան հավերի հաջորդ վաճառքը կլինի օգոստոսին:

Գնորդները պատրաստ են բազմահարկ շենքերի բնակարանների պատշգամբներում բազմացնել թռչուններ` թանկ գնում չկատարելու համար: Մի տնտեսուհի էլ ասել է.« Վանդակը կդնենք պատշգամբում: Մեզ 2 ածանն էլ կբավականացեն»:

Դիտվել է 1329 անգամ:
Print Friendly

Leave a Reply