Արգելոցում 3 մարդ էր մոլորվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 19, 2012 12:09

Մարտի 18-ին, ժամը 02.10-ին տեղեկություն է ստացվել, որ  Սյունիքի մարզի Ծավ գյուղի մոտակայքում` «Արևիկ» պարկ-արգելանոցում, մոլորվել են նույն գյուղի 3 բնակիչ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Որոնողական աշխատանքների են մեկնել Կապանից 3 հրշեջ-փրկարար և 3 փրկարար:

Ժամը 12.55-ին Սյունիքի մազրային փրկարարական վարչության օպերատիվ խումբն «Արևիկ» ազգային պարկի տնակներում հայտնաբերել է Կապանի բնակիչներ` 1967 թ. ծնված Սպարտակ Թադևոսյանին, 1967 թ. ծնված Արթուր Սարգսյանին և 1970 թ. ծնված Վարդան Գալստյանին:

Նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Դիտվել է 737 անգամ:
Print Friendly

Leave a Reply