Ալավերդիում «ԳԱԶել»-ը գլորվել է ձորը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 19, 2012 11:44

Մարտի 18-ին, ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Ալավերդու Երևանյան խճուղում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶել» մակնիշի 0558 Լ պ/հ (վարորդ` 1962 թ. ծնված Է. Ծատուրով) միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը:

Հրշեջ-փրկարարները միկրոավտոբուսից դուրս են բերել վարորդ Էրիկ և ուղևոր` 1994 թ. ծնված Գեորգի Ծատուրովներին, որոնք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը կայուն ծանր է:

 

Դիտվել է 812 անգամ:
Print Friendly

Leave a Reply