Գառնիի դիտարանը հանձնվեց ԱԻՆ-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 19, 2012 11:08

Մարտի 19-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ԱԻՆ ղեկավար կազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

Նախարար նշեց, որ մարտի 15-ին, ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ, նկատի առնելով ՀՀ ԳԱԱ Գառնիի երկրաֆիզիկայի դիտարանի բացառիկ նշանակությունը սեյսմիկ ռիսկի գնահատման, իրավիճակի վերլուծության և ընդհանրապես սեյսմիկ պաշտպանության ապահովման համար, Կառավարությունն այն հետ է վերցրել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Նախարար Երիցյանն ավելացրեց, որ Գառնիի դիտարանը պետք է դառնա աշխարհում ճանաչված կենտրոն, և այդ նպատակով դիտարանը կվերազինվի ու կարդիականացվի, ինչպես նաև կվերագործարկվի Գառնիի դիտարանում գտնվող դեֆորմոգրաֆ սարքավորումը։ Արմեն Երիցյանը նաև հանձնարարական տվեց Գառնիի դիտարանում անցկացվելիք բոլոր հետազոտություններն իրականացնել Գիտությունների ազգային ակադեմիայի հետ սերտ համագործակցությամբ:

Դիտվել է 735 անգամ:
Print Friendly

Leave a Reply