Ադրբեջանում ականի վրա երեք զինվորներ են պայթել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2012 11:01

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով` այս տարվա մարտի առաջին կեսին ականի վրա պայթելու 4 դեպք է գրանցվել, որից միայն մեկն է կապված քաղաքացիական անձի հետ, մնացածները Ադրբեջանի զինված ուժերի զինվորներ են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, «ԱզերիՊրես»-ն այդ կապակցությամբ հայտնում է, որ այդ միջադեպերի ժամանակ վնասվածքներ են ստացել մեկ սպա եւ երկու զինվորներ: Միջադեպերը տեղի ունենալու հանգամանքների մասին տեղեկություններ չեն հայտնվում: Միայն մեկ միջադեպ է կապված ականի վրա բեռնատար ավտոմեքենայի պայթելու հետ, իսկ քաղաքացիական անձի հետ կապված դեպքը տեղի է ունեցել Աղդամի շրջանում` գյուղատնտեսական աշխատանքներ անցկացվելու ժամանակ:

Ադրբեջանի «Ականների դեմ արշավ» հասարակական կազմակերպության ղեկավար Խաֆիզ Սաֆիխանովը ադրբեջանական լրատվական գործակալությանը հայտնել է, որ գործնականում, ականի վրա զինվորների պայթելու դեպքերը տեղի են ունենում մարտական գործողությունների ժամանակ: «Տեղեկությունները, թե ինչ հանգամանքերում են տեղի ունեցել ականի վրա պայթելու դեպքերը, չեն հրապարակվում: Դիտարկումները ցույց են տալիս, որ զինծառայողների հետ կապված նման իրադարձությունները տեղի են ունենում օպերատիվ պայմաններում: Սակայն, չի կարելի նկատի չունենալ նաեւ հակառակորդի հետախուզական աշխատանքը», -ասել է Սաֆիխանովը:

Դիտվել է 765 անգամ:
Print Friendly

Leave a Reply