Գերմանիայում նոր նախագահ են ընտրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2012 9:35

Գերմանիայում անցկացված նախագահական ընտրություններում  դաշնային ժողովում ձայների մեծամասնությամբ ընտրվեց ԳԴՀ-ի լյութերական  եկեղեցու նախկին պաստոր ու իրավապահ Իոահիմ Գաուկը:

«72-ամյա Գաուկը հավաքել է 991 ձայն, իսկ նրա գլխավոր մրցակիցը` լրագրող ու նացիստական հանցագործներին հետապնդող Բեատա Քլարսֆոլդը` 126 ձայն»,- ասել է  Բունդեսթագի ներքին պալատի խոսնակ Նորբերտ Լամմերտը:

Նորընտիր նախագահը ժամանակին բողոքական շարժման (որի արդյունքում 1989-ին  քանդվեց Բեռլինյան պատը) ակտիվիստ է եղել:

Գերմանիայի բնակիչները հույս ունեն, որ նոր նախագահի  շնորհիվ նախագահի գրասենյակի հեղինակությունը կբարձանա, ինչը ֆինանսական սկանդալների պատճառով չկարողացավ պահպանել նրա նախորդը` Քրիստիան Վուլֆը:

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply