Ստամբուլում քրդերի ցույցն ավարտվեց զանգվածային ծեծկռտուքով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2012 8:56

Ստամբուլում քրդերի երթն ավարտվեց ոստիկանության հետ բախումով:

Քրդերը որոշել էին նախապես` ըստ արեգակնային օրացույցի տոնել Նավրուզը` Նոր տարին, որը սովորաբար դիմավորում են մարտի 21-ին: Այս տարի այն համընկնում էր չորեքշաբթի օրվա հետ: Քրդերը վաղուց էին իշխանություններից խնդրել այդ օրը տեղափոխել  առաջիկա հանգստյան օրերին, սակայն հաջողության չհասան:

Երբ կիրակի ոստիկանությունը  մի քանի հարյուր ցուցարարներին պահանջեց ցրվել, վերջիններս օրինապահների վրա քարեր նետեցին: Դրան ի պատասխան, ոստիկաններն արցունքաբեր գազ կիրառեցին: Տուժածների ու ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան:

Հատուկ ծառայությունները զգուշանում են հետագա սադրիչ գործողություններից: Որոշ տեղեկությունների համաձայն, Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը տոներին ահաբեկչություններ էր  իրականացնելու: Եթե տոնական զբոսանքները տեղափոխվեն հանգստյան օրեր, ապա  ենթադրվում է, որ հավանական ահաբեկչությունից ավելի շատ մարդ կտուժի:

Դիտվել է 929 անգամ:
Print Friendly

Leave a Reply