Մահացել է Տոնգի թագավորը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 19, 2012 8:11

Խաղաղօվկիանոսյան պետության իշխանությունները հաստատել են տեղեկությունը, որ կիրակի օրը մահացել է երկրի 63-ամյա  թագավոր Ջորջ Տուպոու V:

63-ամյա թագավորին  մահից առաջ տեղափոխել էին Հոնկոնգի հիվանդանոցներից մեկը: Ողջ այդ ժամանակահատվածում նրա կողքին է գտնվել արքայաժառանգ Տուպոութուա Լավական:

Թագավորի մահվան լուրը պաշտնապես հայտարարել է Տոնգի վարչապետ Թեվիտա Տու’իվականոն:

Տուպոու V որպես աշխարհի վերջին  բացարձակ միապետության  թագավոր երդման արարողության էր բերվել 2006-ին: Միապետի իրավահաջորդը կդառնա նրա եղբայրը` արքայաժառանգ Տուպոութոա Լավական:

Տուպոուների թագավորական տունն իշխում է 19-րդ դարից: Պետությունը գտնվում է Պոլինեզիայում` նույնանուն  արշիպելագի 172 կղզիների վրա: Թագավորության բնակչությունը հաշվում է 125 հազար մարդ:

Դիտվել է 986 անգամ:
Print Friendly

Leave a Reply