Երկրաշարժ Վրաստանի Հանրապետությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 18, 2012 18:14

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին, տեղական ժամանակով ժամը 10.59-ին Վրաստանի Հանրապետության տարածքում` Գորի քաղաքից 34 կմ դեպի հարավ, տեղի է ունեցել 3.6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:

Երկրաշարժին նախորդել են 3 և 3.1 մագնիտուդով ցնցումներ, համապատասխանաբար՝ ս. թ. 17.03-ին ժամը 23.04-ին և 18.03-ին ժամը 01.52-ին:

Ըստ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության` զոհեր, տուժածներ և ավերածություններ չկան:

Դիտվել է 763 անգամ:
Print Friendly

Leave a Reply