28-ամյա հղի կինը մնացել էր ձնարբքի մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 18, 2012 18:06

Մարտի 18-ին, ժամը 02.30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղվորիկ-Թավշուտ ավտոճանապարհին` ձնաբքի հետևանքով, արգելափակման մեջ է մնացել ավտոմեքենա, որում գտնվում է 1984 թ. ծնված Էլբակյան Լուսինեն (հղի վիճակում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հասնելով Թավշուտ գյուղ` մնացած 3 կմ հատվածը հրշեջ-փրկարարները անցել են ոտքով:

Հրշեջ-փրկարարները “Ճանշին”-ի հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ» մակնիշի CR 106 պետհամարանիշի ավտոմեքենան:

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply