Հայ կոմունիստներն առաջինն են հրապարակել իրենց միասնական համամասնական ցուցակը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 17, 2012 23:19

Հայաստանի կոմկուսի Կենտկոմի մարտի 17-ի պլենումում հավանություն է տրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին Առաջադիմական միացյալ կոմկուսի հետ համատեղ մասնակցելու մասին որոշմանը:

NEWS.am-ին հայտն է դարձել նրանց միասնական համամասնական ցուցակը, որի առաջին եռյակն ունի հետեւյալ տեսքը. Ռուբեն Թովմասյան (Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար), Վազգեն Սաֆարյան (Առաջադիմական միացյալ կոմկուսի նախագահ), Տաճատ Սարգսյան (Հայաստանի կոմկուսի Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար):

Նշենք, որ երկու կուսակցությունները հրաժարվել են միասնական դաշինքով հանդես գալ, քանի որ այդ դեպքում անհրաժեշտ կլիներ խորհրդարանում հայտնվելու համար հաղթահարել ոչ թե 5, այլ 7 տոկոսանոց շեմը: Արդյունում որոշում է կայացվել Առաջադիմական միացյալ կոմկուսի ներկայացուցիչներին ընդգրկել Հայաստանի կոմկուսի ցուցակում:

Նշենք, որ Հայաստանի կոմունիստները ընտրվել են 1991-2003 թթ գումարումների խորհրդարաններում: 1995-ին կայացած ընտրություններում կոմունիստներն ստացել են 12,1 տոկոս ձայն, նույնքան ձայն է ստացել նաեւ 1999-ի ընտրություններում: 2003 եւ 2007 թվականների կոմկուսը չի անցել խորհրդարան, չհաղթահարելով 5 տոկոսանոց շեմը:

Դիտվել է 1519 անգամ:
Print Friendly

Leave a Reply