Վնասվել էր Վայք քաղաքի զորամասը սնուցող գազատար խողովակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 17, 2012 23:11

Մարտի 17-ին, ժամը 15.39-ին Վայք քաղաքի գազի ծառայության տարածքային տեղամասի պետից տեղեկատվություն է ստացվել, որ փլուզվել է Վայք քաղաքի Շահումյան փողոցի հեղեղատար կամրջի ծածկի սալը` վնասելով Վայք քաղաքի զորամասը սնուցող գազատար խողովակը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ժամը 15.00-ի սահմաններում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, փլուզվել է հեղեղատարի վրայով անցնող կամրջի ծածկի սալը (120 x 600 սմ)` վնասելով ստորև անցնող գազատար խողովակը (100 մմ տրամագիծ):

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են փլուզված սալը և իրականացրել հերթապահություն` մինչ աշխատանքների ավարտը:

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply