Ֆուտբոլի Հայաստանի վետերանների հավաքականը հաղթեց Վրաստանի ներկայացուցիչներին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 3, 2009 15:14

Երեկ Երևանի «Միկա» մարզադաշտում կայացած ֆուտբոլի Հայաստանի և Վրաստանի վետերաններիի հավաքականների հանդիպումում 5:4 հաշվով հաղթեցին մեր երկրի ներկայացուցիչները:

Վրաստանի հավաքականի կազմում էին ԽՍՀՄ հավաքականի նախկին ավագ Ալեքսանդր Չիվաձեն, Ռամազ Շենգելիան, Թենգիզ Սուլաքվելիձեն և այլ անվանի ֆուտբոլիստներ: Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան Սերգեյ Պողոսյանը, Նիկոլայ Ղազարյանը, Էդվարդ Մարգարովը, Խորեն Հովհաննիսյանը, Ալյոշա Աբրահամյանը: Ճանաչված վետերանները, թեև նախկին արագաշարժությունը չունեին, իրենց փայլը չէին կորցրել: Այնպես որ, հանդիսականները գոլառատ հանդիպումից մեծ բավականություն ստացան: Ի դեպ, հանդիպմանը հետևողների թվում էր նաև հայկական ֆուտբոլի աստղ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արկադի Անդրեասյանը, սակայն նա խաղադաշտ դուրս չեկավ:

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply