Հայաստանի հավաքականը`շախմատի պատանեկան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 3, 2009 14:59

Թուրքիայի Ախիսար քաղաքում ավարտված շախմատի պատանեկան օլիմպիադայում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 3-րդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալների:

Հայաստանի հավաքականը վերջին` 10-րդ տուրում 4:0 հաշվով առավելության հասավ «Turkey-Red» թիմի նկատմամբ: Սամվել ՏերՍահակյանը, Հայկ Վարդանյանը, Ռոբերտ Աղասարյանը և Տիգրան Պետրոսյանը հաղթեցին համապատասխանաբար Վահապ Սանալին, Քեմիլ Մորանդի Ալիին, Գանի Էրերդեմին և Էքիմ Բենզեցելին:

Մերոնք վաստահեցին 27 միավոր: Հավաքականի կազմում է նաև Վահե Բաղդասարյանը: Հավաքականի մարզիչն է Տիգրան Նալբանդյանը: Առաջին երկու տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Ռուսաստանի (30 միավոր) և Հնդկաստանի (28) ներկայացուցիչները:

Դիտվել է 1896 անգամ:
Print Friendly

Leave a Reply