2016-ի օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիո դե Ժանեյրոյում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 3, 2009 14:52

2016-ի օլիպիական խաղերի մայրաքաղաքը Ռիո դե Ժանեյրոն է: Դա որոշվեց հոկտեմբերի 2-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացած ՄՕԿի 121-րդ նստաշրջանում:

Առաջին և երկրորդ տուրերում քվեարկության արդյունքով պայքարից դուրս մնացին Չիկագոն և Տոկիոն: Հիմնական մրցակցությունը ծավալվեց Մադրիդի և Ռիո դե Ժանեյրոյի միջև: Արդյունքում Մադրիդը հավաքեց 32, իսկ Ռիո դե ժանեյրոն 66 ձայն: Ընտրություններին ներկա է եղել  նաև ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման: Նա շատ է վրդովվել, որ նախապատվությունը չի տրվել ամերիկյան Չիկագոյին:

Դիտվել է 1083 անգամ:
Print Friendly

Leave a Reply